Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Աննա բաջին կատարե՞ց Բաքվի հրամանը

Աննա բաջին կատարե՞ց Բաքվի հրամանը
23.07.2023 | 11:52

Բայց ինչու՞ է միայն այդ բաժինները հանել:

Նիկոլի Աննա՛, տիրոջդ երազանքը կատարի ու հայտարարի, որ մենք այստեղ եկվոր ենք և հազարամյակների պատմություն ունեցող Ադրբեջանի թույլտվությամբ ապրում ենք այստեղ:

ՈՒ ընդհանրապես` մենք ապրում ենք Արևմտյան Ադրբեջանում և Երևանն էլ Ռևան խանի կառուցած քաղաքն է`Իռևանն է, Էջմիածինն էլ`Ուչմուաձինն է` երեք մուաձինների քաղաքն է ու նմանատիպ զառանցանքներ տարածի...

Քարվանսարայցի Նիկոլի Աննա բաջի քեզ դա էլ չի փրկի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. Տեղի է ունենում համընդհանուր թրքամետ նվաստացման գործըթաց, որի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է պատմության կեղծումը հօգուտ թուրքերի, որը Հայաստանում իրականացնում են, օրինակ` Աննա Կարենի ղըզը Վարդապետօղլիի նմանները...

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ